Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Աշխատավայրում

Աշխատանքային ազատ գրաֆիկը լա՞վ է, թե՞ վատ

Աշխատանքային ազատ գրաֆիկը լա՞վ է, թե՞ վատ

Մի խումբ բրիտանացի գիտնականներ, վերլուծելով կատարված տասը հետազոտությունների արդյունքները, որոնցում ներգրավված էր ավելի քան 16 հազար մարդ, պարզել են, որ մարդու ֆիզիկական և հոգեկան առողջությունը պահպանելու համար ավելի օգտակար է աշխատել ոչ թե հաստատագրված, այլ ազատ գրաֆիկով:

 

Ինչպես պնդում են մասնագետները, աշխատանքային գործունեության նման ռեժիմը, սակայն, ունի նաև թերություններ:

 

Աշխատող մայրերից շատերը երջանկություն են համարում, եթե գտնում են մի աշխատանք, որտեղ չի պահանջվում իրենց մշտական ներկայությունը: Նման զբաղվածության դեպքում աշխատանքային գրաֆիկը նրանց թույլ է տալիս երեխային ուշադրություն հատկացնել ճիշտ այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը կա:

 

Հետազոտություններից պարզվել է, որ այն մարդիկ, որոնց հնարավորություն է ընձեռվում ինքնուրույն կարգավորելու սեփական աշխատանքային գրաֆիկը, ավելի քիչ խնդիրներ են ունենում արյան ճնշման, հաճախասրտության և ֆիզիոլոգիական մի շարք այլ հանգամանքների հետ կապված: 

 

Ազատ գրաֆիկը նույնպես կարող է անթերի չլինել, օրինակ` որոշ մարդիկ գերագնահատում են սեփական ուժերն ու հնարավորությունները, ստանձնում բազմաթիվ հանձնարարություններ, այլոք դժվարանում են պլանավորել աշխատանքային օրը: Այնպես որ, ամեն ինչ ունի իր դրական և բացասական կողմերը:

 

Մինչև 16 տարեկան երեխաներ ունեցող բրիտանացի աշխատողները սկսած 2009-ից աշխատանքային ճկուն գրաֆիկի իրավունք ունեին: 2010-ի ապրիլից այս արտոնությունը պահպանվեց միայն մինչև 6 տարեկան երեխաներ ունեցողների համար: BBC-ն հայտնում է, որ այսօր գրեթե 10 մլն բրիտանացի աշխատողներ իրավունք ունեն աշխատելու առանց հաստատագրված աշխատաժամերի:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2010 (287)
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. naim.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ